Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է գալիս նախաձեռնությամբ ստեղծել Եվրամիությանը ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոն
Առաջարկում ենք անհապաղ ստեղծել Եվրամիությանը ինտեգրման հարցերով պետնախարարի պաշտոն և գրասենյակ, որը կարող է ընտրվել ընդդիմությունից,- այս մասին խորհրդարանում ելույթ ունենալիս հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Նա նաև կոչ արեց կառավարությանը ընդդիմադիր սպեկտրի մասնակցությամբ ստեղծել Անվտանգության խորհրդի ընդլայնված կամ այլ ձևաչափ, որտեղ կքննարկվեն բոլոր զգայուն հարցերը։
«Այն կհամակարգի, որպեսզի անդամության պահանջներն անմիջապես կատարվեն, ինչպես դա տեղի է ունենում մյուս թեկնածու երկրների դեպքում: Ես կոչ եմ անում կառավարությանը ընդդիմության մասնակցությամբ ստեղծել Անվտանգության խորհրդի ընդլայնված կամ այլ ձևաչափ, որտեղ կքննարկվեն բոլոր զգայուն հարցերը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։