Նախաձեռնությամբ հանդես եկա, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցանկ մտցնենք օդայի տները, քանի որ դա Վրաստանին բնորոշ է և առանձնահատուկ,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահը Ամբրոլաուրիում, որտեղ մասնակցում է Միացյալ ազգերի կազմակերպության կազմակերպված «Կայուն զարգացման նպատակների փառատոնին»:
Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկությամբ, փառատոնը նվիրվում է Վրաստանի շրջանների զարգացման հնարավորություններին:
Փառատոնի շրջանակներում Վրաստանի նախագահը Ամբրոլաուրիի մունիցիպալիտետում ուսումնասիրել է «Ռոյալ Խվանճկարա» գինու գործարանը, համտեսել խվանճկարան:
Նախագահի խոսքով, Ռաճայիշրջանը ունի զարգացման մեծ ներուժ: