Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Նիկո Նիկոլաձեի 180-ամյակը մեծ մասշտաբով նշելու նախաձեռնությամբ
Սալոմե Զուրաբիշվիլին հանդես է եկել Նիկո Նիկոլաձեի 180-ամյակը մեծ մասշտաբով նշելու նախաձեռնությամբ

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Նիկո Նիկոլաձեի 180-ամյակը մեծ մասշտաբով նշելու նախաձեռնությամբ հանդես եկավ` Փոթիի տեղական իշխանությունների հետ հանդիպման ժամանակ։

Հաջորդ տարի կնշվի Նիկո Նիկոլաձեի 180-ամյակը։ Փոթիի քաղաքապետ Բեքա Վաճարաձեի խոսքով, Նիկո Նիկոլաձեի տարեդարձի կապակցությամբ Փոթիում նախատեսված են միջոցառումներ, որոնց մասնակցելու է նաև նախագահը։

Փոթիի տեղական ինքնակառավարման մարմինների հետ հանդիպմանը, որին մասնակցում էին Փոթիի քաղաքային խորհրդի նախագահ Ալեքսանդր Տղեբուչավան և քաղաքապետի առաջին տեղակալ Դավիթ Կվիցիանին, քննարկվեցին քաղաքի բացառիկ հնարավորություններն ու զարգացման ներուժը։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։