Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին սկսում է իր հանդիպումները Իմերեթիի տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, Սալոմե Զուրաբիշվիլին գտնվում է Ծղալտուբոյում:
Հյուրընկալության նպատակը Վրաստանի շրջանների ներուժի հետ ծանոթանալն է և տարածաշրջանային զարգացման աջակցությունը: Նախագահը դիտել է Գուդիաշվիլիի պանոն, ինչպես նաև օրվա ընթացքում այցելելու է մի քանի առողջարան և դիտելու է Սածուրբլիեյի քարանձավը:
Նախագահը հետաքրքրվել է նաև փոքր բիզնեսի զարգացմամբ և դիտել է Օտիա Իոսելիանիի թոռան ֆերման, որը շարունակում է մեղրի և գինու արտադրման ավանդույթները:
Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալում են Ծղալտուբոյի մեծամասնական պատգամավոր Ցոտնե Զուրաբիանին և Իմերեթիի նահանգապետ Շավլեգո Տաբատաձեն:
Նախագահը այցելել է նաև «Հերբիա» ընկերություն, որը արտադրում է էկոլոգիապես մաքուր բանջարեղեն և կանաչեղեն:
Սալոմե Զուրաբիշվիլին այցելելու է նաև մանկական կենտրոն և հանդիպելու է այնտեղ դաստիարակվող սաների հետ:
Նախագահի այցը շարունակվելու է վաղը Քութաիսիից:
Հեղինակ -
Edgar Barsegyan