Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպել է, Եվրամիության միջնորդությամբ անցկացվող քաղաքական երկխոսությանը մասնակցող, Եվրամիության խորհրդի նախագահի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնի հետ, ով երկրորդ անգամ է այցելել Վրաստան:
Վրաստանի նախագահի վարչակազմի տեղեկությամբ, Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իշխանության և ընդդիմության միջև ընթացող բանակցությունները:
Վրաստանի նախագահը վերահաստատեց քաղաքական ճգնաժամի մեղմացման կարևորությունը և Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը, հետհամավարակային տնտեսական ճգնաժամը հաղթահարելու գործում: