Սալոմե Զուրաբիշվիլին և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենը քննարկել են համաճարակի կառավարման հարցերը
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեն քննարկել են համաճարակային կառավարման հարցերը:
Նախագահի վարչության փոխանցմամբ, Վրաստանի նախագահը հյուրընկալել է ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլուգեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են համաճարակի ընթացքում Վրաստանի կողմից առողջապահության ոլորտում ձեռնարկված միջոցառումները: Նաև Covid-19 պատվաստանյութի հետ կապված հարցերը:
Հանդիպմանն ընդգծվել է առողջապահության համընդհանուր ծրագրի կարևորությունը՝ որպես արդյունավետ գործիք բնակչության համար առողջապահական ծառայությունների մատչելիության և ֆինանսական բեռի նվազեցման տեսանկյունից: Նախագահը նշել է, որ անհրաժեշտ է ավելի շատ ծրագրերի ինտեգրում և Վրաստանի ներգրավում նույնիսկ այն ծրագրերում, որոնք մատչելի են ԵՄ երկրներին:
Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին անդրադարձել է Վրաստանում մանկական ուռուցքաբանական հիվանդությունների կառավարման դժվարություններին և այդ ուղղությամբ ակտիվ լայնածավալ նախաձեռնությունների և միջազգային օժանդակության անհրաժեշտությանը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել հետագա ներգրավվածության համար ուռուցքաբանական հիվանդությունների կառավարմանը: