Սալոմե Զուրաբիշվիլին EBRD-ի նախագահի հետ քննարկել է Վրաստանի և տարածաշրջանի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի հետ քննարկել է Վրաստանի և տարածաշրջանի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները։
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Օրբելիանիների պալատում կայացած հանդիպման ժամանակ Սալոմե Զուրաբիշվիլին կենտրոնացել է մի քանի հիմնական ուղղությունների վրա, որոնց զարգացման գործում կարևոր դեր է խաղում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, մասնավորապես՝ էներգետիկ անվտանգությունը, Վրաստանի տարածաշրջանային դաշնակցի գործառույթների ամրապնդումը և տնտեսական զարգացումը եվրոպական հեռանկարին համապատասխան։
Վրաստանի նախագահի խոսքով, տարածաշրջանում և Եվրոպայում ընթացող գործընթացների ֆոնին կարևոր է երկրի էներգետիկ անկախության բարձրացումը, որպեսզի թուլանա կախվածությունը այլ երկրներից։ Նրա խոսքով՝ էներգաարդյունավետությունն այն ոլորտն է, որտեղ Վրաստանը պետք է ավելին անի և աջակցի իր գործընկերներին։
«Նախագահն ընդգծել է Վրաստանի՝ որպես Եվրոպայի և Ասիայի միջև կապող օղակի աճը, որի համար կարևոր է կայունությունն ու խաղաղությունը տարածաշրջանում և Սև ծովում», – ասվում է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։
Օդիլ Ռենո-Բասոսի խոսքով, EBRD-ը ակտիվորեն աշխատում է որոշելու այն կարիքները, որոնք ուղղված կլինեն երկրի տնտեսության զարգացմանը: