Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մաղթել է շուտափույթ ապաքինում:
Այս մասին Սալմե Զուրաբիշվիլին գրառում է կատարել «Թվիթեր» սոցիալական ցանցում:
«Մաղթում եմ ապաքինում: Իրոք դժվար ժամանակներ են, սակայն մենք կհաղթահարենք այս ամենը համերաշխությամբ: Հուսանք, որ դուք էլ և առաջին տիկինն էլ շուտով կապաքինվեք»,- գրում է Վրաստանի նախագահը:
Հիշեցնենք, հոկտեմբերի մեկին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և առաջին տիկին Մելանի Թրամփը վարակվել են կորոնավիրուսով: