Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է խորհրդարանին, հաշվի առնել խնդրանքը, որ շարունակվի Զվիադ Գամսախուրդիայի սպանության հետաքննության վաղեմության ժամկետը
Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է խորհրդարանին, հաշվի առնել խնդրանքը, որ շարունակվի Զվիադ Գամսախուրդիայի սպանության հետաքննության վաղեմության ժամկետը: Այս մասի նշված է հայտարարությունում, որը տարածում է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
«Որպես Վրաստնի նախագահ, չեմ կարող չկիսել Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի վիշտը և պահանջը՝ շարունակվի Զվիադ Գամսախուրդիայի սպանության հետաքննության վաղեմության ժամկետը:
Գիտեմ, դրա համար անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական միջոցառումների անցկացում, իսկ դա նախագահի իրավասությունը չէ:
Դիմում եմ օրենսդրական մարմնին, հնարավորինիս սահմաններում հաշվի առնել իմ և Զվիադ Գամսախուրդիայի ընտանիքի անդամների պահանջը»,- նշված է Վրաստանի նախագահի հայտարարությունում:
Զվիադ Գամսախուրդիայի գործով հետաքննության վաղեմության ժամկետը լրանում է դեկտեմբերի 31-ին: