Սալոմե Զուրաբիշվիլին դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում Վլադիմիր Զելենսկու հետ
Սալոմե Զուրաբիշվիլին դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում Վլադիմիր Զելենսկու հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դեմ առ դեմ հանդիպում է անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ավելի վաղ Ուկրաինայում տեղի էր ունեցել Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Սալոմե Զուրաբիշվիլին երեկ պաշտոնական այցով մեկնել է Կիև: Կիևում նախատեսված են հանդիպումներ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի եւ Ուկրաինայի ազգային ռադայի նախագահ Դմիտրի Ռազումկովի հետ:

Վրաստանի նախագահը Ուկրաինա է այցելել պետական ​​պատվիրակության հետ միասին, որի կազմում են նախագահի աշխատակազմի, օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչներ: