Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնում ուկրաինական ինքնաթիռի ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին: Այս մասին Սալոմե Զուրաբիշվիլին գրում է «Թվիթերում»:
«Խոսքերով անհնար փոխանցել Ուկրաինայի ավիաուղիների ավիավթարը, անասելի ողբերգություն է: Իմ խորը ցավակցությունը զոհերի ընտանիքներին և մտերիմներին»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին:
Ուկրաինական ինքնաթիռը Թեհրանի օդանավակայանի մերձակայքում ընկել է թռիչքից երկու րոպե անց, զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 170 անձինք: Նախնական վարկածով, ավիավթարը տեղի է ունեցել ինքնաթիռի անսարքության պատճառով: