Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցություն է հայտնել Էմանուել Մակրոնին՝ Մալիում զինված խմբավորման հետ բախման ընթացքում ֆրանսիացի զինվորի մահվան կապակցությամբ
Ահաբեկչության դեմ պայքարը մեր միջազգային հանրության պարտականությունն է և նաև մեր քաջության վկայությունը, – սոցցանցում գրել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:
Սալոմե Զուրաբիշվիլին իր ցավակցությունն է հայտնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Մալիում զինված խմբի հետ բախման ժամանակ ֆրանսիացի զինվորի մահվան համար:
«Ցավակցում եմ Էմանուել Մակրոնին և ամբողջ Ֆրանսիային: Ահաբեկչության դեմ պայքարը մեր միջազգային հանրության պարտականությունն է, ինչպես նաև վկայում է մեր քաջության մասին: Վրաստանը շարունակում է աջակցել Սահելի շրջանում կայունության հաստատմանն ուղղված ջանքերին», – գրել է Զուրաբիշվիլին: