Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցում է Հայիթիում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցում է Հայիթիում երկրաշարժի զոհերի ընտանիքներին և հարազատներին:
«Հայիթիից անհավանական տեղեկություններ կան, որ երկրաշարժի հետեւանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել: Ես անկեղծորեն ցավակցում եմ իրենց հարազատներին կորցրած ընտանիքներին: Դժվար օրեր են Հայիթիի բնակիչների համար: Ես ցավակցում եմ նրանց և ցանկանում տոկունություն և ուժ», – գրել է Սալոմե Զուրաբիշվիլին «Twitter»-ում:
Հայիթիում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհվել է ավելի քան 200 մարդ: Տասնյակ շենքեր ավերվել են: Քաղաքացիների մի մասը տեղափոխվել է հիվանդանոցներ:
Երկրաշարժի էպիկենտրոնը Հայիթիում գտնվում էր մայրաքաղաքից 126 կիլոմետր հեռավորության վրա: Աղետի ուժգնությունը կազմել է 7.2 բալ: