Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի զոհերի ընտանիքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Գորի քաղաքի մոտ տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հայտնել է վշտակցություն:

«Ցավակցություն եմ հայտնում Գորիի մոտ տեղի ունեցած ողբերգության համար: Ցավակցում եմ մահացածների ընտանիքներին և մտերիմներին, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- հայտարարում է Սալոմե Զուրաբիշվիլին:

Գորիի մոտ երեկ ուշ գիշեր տեղի էր ունեցել ավտովար, որի հետևանքով զոհվել է 6 մարդ: Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, Գորիի մոտ տեղի ունեցած ավտովթարի գործով ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու: