Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Աֆղանստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին
Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցել է Աֆղանստանում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթերում» արձագանքել է Աֆղանստանում տեղի ունեցած ջրհեղեղին: Նա ցավակցել է ջրհեղեղի հետևանքով զոհված մարդկանց ընտանիքներին:

«Աֆղանստանում տեղի ունեցած ջրհեղեղը ողբերգություն է, որին բախվել է աֆղանցի ժողովուրդը, երբ նրանք փորձում են հաղթահարել գլոբալ համավարակը: Իմ զորակցությունը զոհերի ընտանիքներին: Վրաց ժողովուրդն այս բարդ ժամանակաշրջանում Աֆղանստանի հետ է»,- գրում է Վրաստանի նախագահը:

Աֆղանստանում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 150 մարդ, տուժել է ավելի քան 250 քաղաքացի, ավերվել է 1500 բնակելի տուն: