Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ցավակցական նամակ է հղել Վլադիմիր Զելենսկիին՝ ուկրաինական ինքնաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով զոհված մարդկանց համար: Նա վրաց ժողովրդի անունից զորակցություն է հայտնել Զելենսկիին և զոհերի ընտանիքներին:
«Ցանկանում եմ, խորը վշտակցություն հայտնել այն ողբերգության պատճառով, որը տեղի ունեցավ այս օրերին ձեր երկրում: Այսօր բոլորս միասին սգում ենք ավիավթարի հետևանքով զոհված մարդկանց համար: Ես և վրաց ժողովուրդը կիսում ենք այդ ցավը: Մաղթում ենք տոկունություն»,- նշված է նամակում: