Բրյուսելում աշխատանքային այցի շրջանակներում, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպում է անցկացրել Եվրամիության դրացիական քաղաքականության և ընդլայնման մասին բանակցությունների հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի հետ:
Հանդիպմանը կողմերը զրուցել են Վրաստանի եվրոպական ձգտումների մասին, թե որքանով կարևոր է այս տարին Վրաստան-Եվրամիության հարաբերությունների համար, քանի որ այս տարի նշվում է Արևելյան գործընկերության 10-ամյակը:
Վրաստանի նախագահը Յոհաննես Հանին տեղեկություն է փոխանցել Վրաստանի օկուպացված տարածքներում առկա ծանր մարդասիրական դրության մասին: