Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Շառլ Միշելի հետ
Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Շառլ Միշելի հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Սալոմե Զուրաբիշվիլիի և Շառլ Միշելի հանդիպման տեսագրությունը տարածում է Եվրոպական խորհրդի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ Վրաստանի նախագահը Ամերիկայի Միացյալ Նահանգներից մեկնել է Բրյուսել, որտեղ հանդիպել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ, ինչպես նաև մասնակցել է Նյու Յորքում ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 67-րդ նիստին: