Սալոմե Զուրաբիշվիլին բացել է Էներգարդյունավետության ամենամյա գլոբալ 5-րդ կոնֆերանսը
Ի պատասխան ճգնաժամին, Վրաստանն արագացրել է էներգարդյունավետության օրենսդրության ընդունման կարգը,- այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ Էներգարդյունավետության ամենամյա գլոբալ 5-րդ կոնֆերանսին: Կոնֆերանսը բացել է հենց Վրաստանի նախագահը:
Սալոմե Զուրաբիշվիլու խոսքով, վերջին շաբաթների ընթացքում Վրաստանը ներկայացրել է էներգարդյունավետության համար նոր չափանիշները և կանոնակարգերը:
Վրաստանի նախագահը նաև նշել է, որ կառավարությունների համար տնտեսության վերականգնումը և կայուն էներգիան չպետք է լինեն իրարամերժ, անհրաժեշտ է, ոչ այդքան առաջատար երկրներում ուշադրությունը բևեռել էներգարդյունավետության գիտելիքի և տեխնոլոգիայի վրա:
«Վրաստանը փոքր երկիր է, որն ունի էներգո-օբյեկտների խորհրդային ծանր ժառանգություն, որն աստիճանաբար փոխարինում ենք, սակայն անցողիկ շրջանում ևս, շինարարությունների մեծ մասն ուներ էներգարդյունավետության ցածր մակարդակ: Սա հիանալի հիմք է ստեղծում փորձարկումների համար, եթե մենք պատրաստ ենք դրան: Ի պատասխան ճգնաժամին, Վրաստանն արագացրել է էներգարդյունավետության օրենսդրության ընդունման կարգը: Վրաստանը վերջին շաբաթների ընթացքում ներկայացրել է էներգարդյունավետության համար նոր չափանիշները և կանոնակարգերը: Լրացուցիչ, մենք աշխատում ենք միջազգային գործընկերների և դոնոր կազմակերպությունների, այդ թվում՝ Էներգետիկայի միջազգային գործակալության հետ: Վրաստանն աշխատում է մունիցիպալ տրանսպորտի և փողոցների լուսավորումը նորացնելու, փոխելու ուղղությամբ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: