Սալոմե Զուրաբիշվիլին այսօր խորհրդարանին կներկայացնի իր տարեկան զեկույցը
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր խորհրդարանին կներկայացնի իր տարեկան զեկույցը

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելույթ է ունենալու խորհրդարանում իր տարեկան զեկույցով։

Նախագահի խորհրդարանական քարտուղար Գիորգի Մսխիլաձեի խոսքով՝ Սալոմե Զուրաբիշվիլին անպայման կխոսի երկրի առջև ծառացած մարտահրավերների, ինչպես նաև այն քայլերի մասին, որոնք պետք է ձեռնարկի պետությունը։

«Վստահ եմ, որ նախագահն իր ելույթում կունենա այդ մեսիջները և կբարձրացնի այն հարցերը, որոնք պետք են երկրին»,- ասել է Գիորգի Մսխիլաձեն։

Սա Սալոմե Զուրաբիշվիլիի չորրորդ տարեկան զեկույցը կլինի նախագահի պաշտոնում։