Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մի քանի հանդիպումներ է անցկացրել։
Նախագահի ֆեյսբուքյան էջում տարածված տեղեկատվության համաձայն, հանդիպում է կայացել արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեի հետ։ Նրանց փոխանցմամբ, այսօր նախագահի խորհրդականը հանդիպել է Արդարադատության բարձրագույն խորհրդի նախագահի կողմից նշանակված անդամ Թամար Ղվամիչավային։
Վրաստանի նախագահը հանդիպել է ԵՄ դեսպան Կառլ Հարցելի և ԱՄՆ փոխդեսպան Ռայան Հարքեր Հարիի հետ։
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է նաև կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ։