Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մեկնելու է Ֆրանսիա
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մեկնելու է Ֆրանսիա

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր մեկնելու է Ֆրանսիա: Օգոստոսի 26-ից մինչև օգոստոսի 31-ը, Փարիզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Զուրաբիշվիլին մասնակցելու է Ֆրանսիայի ձեռնարկությունների շարժման – MEDEF International կոնֆերանսին,  ինչպես նաև հանդիպումներ է ունենալու երկրի իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Բացի այդ, Սալոմե Զուրաբիշվիլին օգոստոսի 31-ին մեկնելու է Լեհաստան:Լեհաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում, օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը, Նախագահը կմասնակցի Երկրորդ աշխարհամարտի  80-ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպես նաև կհանդիպի միջոցառմանը հրավիրված հյուրերի հետ:

Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումներին ներկա են գտնվելու ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի և Արևելյան գործընկերության երկրների առաջնորդները: Լեհաստան է այցելելու նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: