Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր հանդիպելու է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
Հանդիպումը տեղի է ունենալու Ելիսեյան պալատում, Թբիլիսիի ժամանակով ժամը 13:00-ին:
Հանդիպումից հետո, երկու երկրների նախագահներըստորագրելու են փոխհամագործակցության հռչակագիր «Դիմիտրի Ամիլախվարի անվան ֆրանսիական-վրացական բանակցության» հիմնադրման մասին, որը նախատեսում է համագործակցություն տարբեր ոլորտներում:
Վրաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդիպումից հետո անելու են համատեղ հայտարարություններ և պատասխանելու են լրագրողների հարցերին:
Վրաստանի նախագահը Ֆրանսիա է այցելել փետրվարի 17-ին: Այցի առաջին օրը Զուրաբիշվիլին դիտել է իր հոր նախաձեռնությամբ կառուցված եկեղեցին և որդիների հետ միասին ներկա է գտնվել պատարագին: Դրանից հետո նախագահը մեկնել է Լևիլ, որտեղ ծաղկեպսակ է դրել իր ծնողների գերեզմանին: Այցի առաջին օրը Սալոմե Զուրաբիշվիլին ավարտել է ուսանողների և վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմամբ:
Ֆրանսիա աշխատանքային այցի պաշտոնական մասը Վրաստանի նախագահը սկսել է երեկ: Սալոմե Զուրաբիշվիլիին հյուրընկալել է սենատի նախագահ, Ժերար Լարշեն:
Այցի երկրորդ օրը տեղի է ունեցել Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումը կին լիդերների հետ:
Օրվա երկրորդ կեսին Սալոմե Զուրաբիշվիլին դասախոսություն է կարդացել քաղաքական գիտությունների ինստիտուտում:
Օրվա ավարտին Սալոմե Զուրաբիշվիլիին Ելիսեյան պալատում հյուրընկալել է առաջին տիկին, Բրիջիտ Մակրոնը:
Վրաստանի նախագահը Ֆրանսիայից մեկնելու է Գերմանիա, որտեղ հանդիպելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Հեղինակ -
Edgar Barsegyan