Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի
Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր համաներում է շնորհել 11 դատապարտյալի։

Տեղեկությունը տարածում է նախագահի վարչակազմը։

Նրանց հաղորդումների համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում պատժի հետագա կրումից ազատվել է 10 դատապարտյալ, իսկ մեկ դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։

Նախագահի վարչակազմի տվյալներով՝ համաներվածներից մեկը կին է։