Սալոմե Զուրաբիշվիլին այգելել է Ղուլևիի և Փոթիի տերմինալներ
Սալոմե Զուրաբիշվիլին այգելել է Ղուլևիի և Փոթիի տերմինալներ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, Էկոնոմիկայի նախարարության ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Թամար Իոսելիանիի հետ միասին այցելել է Սևծովյան տերմինալ (Ղուլևի), Փոթիի ազատ արդյունաբերական գոտի, Փոթիի նոր ծովային նավահանգիստ (PACE GROUP), Փոթիի ծովային նավահանգիստ կորպորացիա (APM Terminal) և Բաթումիի Պետական ​​ծովային ակադեմիայի մասնաճյուղ՝ Փոթիի ռազմածովային ուսումնական կենտրոն։

Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սալոմե Զուրաբիշվիլին ծանոթացել է նավահանգստի գործունեության առանձնահատկություններին, վերամշակված բեռների երթուղիներին և բեռնաշրջանառությանը։ Տերմինալների ղեկավարները խոսել են հետհամաճարակային շրջանում բեռնափոխադրումների ընթացքի և տարածաշրջանում տիրող իրավիճակի ազդեցության մասին։

Ինչպես ասում է «Pace Group»-ի նախագահ Իոսեբ Դոլիձեն, նախագահը գոհ է վրաց-ամերիկյան նախագծի իրագործումից սեղմ ժամկետներում և աջակցում է Փոթիի նոր նավահանգստի լիարժեք շահագործմանը։

«APM Terminal Poti»-ի գործառնությունների տնօրեն Մեթյու Ռանտանենն ասում է, որ ծովային նավահանգստի ընդլայնման նախագիծը մոտ է մեկնարկին, և նախագահի այցը ավելի կբարձրացնի այս նախագծի կարևորությունը:

«Նախնական փուլում կստեղծվի 400 մետր երկարությամբ նավամատույցներ եւ ալիքների զսպում։ Երկրորդ փուլում կլինեն լրացուցիչ նավամատույցներ և ենթակառուցվածքներ»,- ասաց Մեթյու Ռանտանենին։

Ծովային տրանսպորտի գործակալության ղեկավար Թամար Իոսելիանին և Բաթումիի պետական ​​ծովային ակադեմիայի ռեկտոր Մուրթազ Դևաձեն Վրաստանի նախագահին հյուրընկալել են Փոթիի ծովային ուսումնական կենտրոնում, որտեղ նախագահը ուսումնասիրել է ուսումնական ենթակառուցվածքը և ժամանակակից սիմուլյատորներով հագեցած լաբորատորիաները։