Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թբիլիսիի բողոքարկիչ դատարան, որտեղ տեղի է ունենալու ֆոտոլուսանկարիչների գործով դատական նիստը
Վրաստանի նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Թբիլիսիի բողոքարկիչ դատարան, որտեղ տեղի է ունենալու այսպես կոչված ֆոտոլուսանկարիչների գործով դատական նիստը:
«Համերաշխությունը մարդկային զգացմունք է, որը անհրաժեշտ է: Եթե հասարակությունում չլինի համերաշխություն, հասարակություն չի կայանա: Այսօր արդարության վերականգնումը կլինի այն, որը անհրաժեշտ է երկրի համար, որով կհանդարտվենք և կպահպանենք խաղաղությունը: Սա խորհրդանշական օր է»,-լրագրողներին ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Բողոքարկիչ դատարանում այսօր հնարավոր է կայացվի այսպես կոչված ֆոտոլուսանկարիչների գործով վճիռը:
Գործի քննումը մոտենում է իր ավարտին: 2011 թվականին ձերբակալված և դրանից հետո ազատված ֆոտոլուսանկարիչներ Նաթիա և Իրակլի Գեդենիձեների, Զուրաբ Քուրցիկիձեի և Գիորգի Աբդալաձեի գործով, դատախազները պահանջում են մեղադրական վճիռը փոխել արդարացնող վճռով:
Բողոքարկիչ դատարանը քննարկում է 2011 թվականի քաղաքային դատարանի վճիռը, որի համաձայն, ֆոտոլուսանկարիչներ Իրակլի և Նաթիա Գեդենիձեները, Զուրաբ Քուրցիկիձեն և Գիա Աբդալաձեն մեղավոր են ճանաչվել լրտեսության հոդվածով:
Դատախազությունը պահանջում է փոխել 7 տարի առաջ լուսանկարիչների նկատմամբ կայացված վճիռը: Ինչպես հայտարարում են գերատեսչությունում, գործով անց է կացվել կրկնակի հետաքննություն, հարցաքննվել են վկաներ և հաստատվել է, որ 2011 թվականին լուսանկարիչներին ձերբակալել են հորինված մեղադրանքով: Դատախազությունը գործը բացել է 2016 թվականին: Ծառայողական իրավասությունների չարաշահման գործով ձերբակալված է հակահետախուզության նախկին ղեկավար Դավիթ Դեվնոզաշվիլին: Միևնույն ժամանակ հեռակա ազատազրկում է սահմանվել համար 8 պատժակատարողական հիմնարկի նախկին տնօրեն Ալեքսանդր Մուխաձեի նկատմամբ:
Հեղինակ -
Edgar Barsegyan