Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է իաշվիլիի անվան կլինիկա, տուժածներին տեսակցելու նպատակով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Իաշվիլիի անվան կլինիկա, որտեղ տեսակցել է այսօր Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի հետ.անքով տուժածներին:
Առաջին ալիքի լրատվությամբ, կլինիկա է այցելելու նաև վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Դիդի Դիղոմիում պայթյունի հետանքով զոհվել է երեք մարդ: Տուժել է հինգ մարդ, այդ թվում երեք երեխա:
Ինչպես հայտարարել է առողջապահության նախարարը, երեխաների վիճակը ծանր չէ և նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դիդի Դիղոմիում, շենքից, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, տարհանել են բնակիչներին:
Գոյություն ունեցող լրատվությամբ, հավանաբար պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի պատճառով, բնակելի շենքերից մեկի վեցերրորդ հարկում: Տեղում կենտրոնացված են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ներկայացուցիչները:
Հեղինակ -
Edgar Barsegyan