Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում բացելու է վրաց այբուբենով զարդարված պանոն
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով մայրենի լեզվի օրը նշելու համար այցելել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան, այսօր շարունակում է իր հանդիպումները:
Վրաստանի նախագահի վարչակազմի լրատվությամբ, նախագահը Ախալքալաքում բացելու է վրաց այբուբենով զարդարված պանո, որից հետո դիմելու է բնակչությանը:
«Մայրենի լեզվի» օրվա առթիվ Սալոմե Զուրաբիշվիլին պարգևատրելու է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանց շրջանավարտներին և հայտարարելու է՝ մրցույթում հաղթող դպրոցի աշակերտներին:
Վրաստանի նախագահը շրջանների հզորացմանը նպստելու և վրացական արտադրանքին աջակցելու նպատակով, դիտել է Սամցխե-Ջավախքում գործող ընկերությունները և հանդիպել ՝ «Արտադրիր Վրաստանում» պետական ծրագրին ներգրավված ձեռնարկատերերին: