Սալոմե Զուրաբիշվիլին Ախալքալաքում բացել է վրաց այբուբենով նկարազարդված պատը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Ախալքալաքում բացել է վրաց այբուբենով նկարազարդված պատ և դիմել տեղի բնակչությանը:
Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ, Ախալքալաքի մշակույթի տան պատը, Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի նախաձեռնությամբ և Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի աջակցությամբ, նկարազարդել է նկարիչ Մուսիա Քեբուրիան:
Բացի այդ, այս օրվա առթիվ Վրաստանի նախագահը պարգևատրել է Զուրաբ Ժվանիայի անվան պետական վարչարարության դպրոցի գերազանցիկներին և մրցույթի հաղթող աշակերտներին:
Մայրենի լեզվի օրվա առթիվ Ախալքալաքի հանրային դպրոցի աշակերտները կարդացել են «Վեփխիստղաոսանիից» հատվածներ: