Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր, հունվարի 20-ին, աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել:
Նախագահի Բրյուսել այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավար անձանց հետ:
Վրաստանի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին կհանդիպի Եվրոպայի խորհրդի նախագահ՝ Շարլ Միշելի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցչի, Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ Ժոզեպ Բորելի, Եվրախորհրդարանի նախագահ՝ Դավիդ Սասոլի, տնտեսական հարցերում եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ՝ Վալդիս Դոմբրովսկիի, Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ՝ Դեյվիդ Մակքալիստերի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար՝ Ենս Ստոլթենբերգի հետ:
Նախատեսված են նաև տարբեր բարձրաստիճան հանդիպումներ: