Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աշխատանքային այցով մեկնել է Ճապոնիա: Ըստ Վրաստանի նախագահի մամուլի ծառայության, Սալոմե Զուրաբիշվիլին, համաշխարհային առաջնորդների և ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչների հետ միասին, մասնակցելու է Տոկիոյում՝ Ճապոնիայի կայսր Նարուհիտոյի գահ բարձրանալու արարողությանը:
Նրանց հաղորդմամբ, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում է Սալոմե Զուրաբիշվիլիի հանդիպումները, ինչպես Ճապոնիայի իշխանությունների ներկայացուցիչների, այնպես էլ տարբեր երկրների նախագահների հետ:
Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա ՝ Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի, անվտանգության կենտրոնում կիբերանվտանգության խմբի ներկայացուցիչների, Ճապոնիայում խորհրդարանում խորհրդատուների պալատի նախագահի, Ակիկո Սանտոյի, Ճապոնիայի խորհրդարանական բարեկամության խմբի ներկայացուցիչների և Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիեկեի հետ: Երկկողմ հանդիպումներից ուշագրավ են Սալոմե Զուրաբիշվիլիի բանակցությունները` Ավստրիայի Հանրապետության Նախագահ Ալեքսանդր Վան Դեր Բերլենի և Հայաստանի Հանրապետության Նախագահ, Արմեն Սարգսյանի հետ:
Վրաստանի նախագահը Տոկիոյում, մշակույթի, սպորտի և զբոսաշրջության ոլորտներում երկու երկրների միջև հարաբերությունների խորացման տեսանկյունից հանդիպելու է ՝ Ճապոնիայի զբոսաշրջության և գինու ոլորտների ներկայացուցիչների, ինչպես նաև մշակույթի պալատի և FUJI մեդիահոլդինգի գործադիր տնօրեն, Ճապոնիայի օլիմպիական կոմիտեի նախագահ և 2020 թվականի Տոկիոյի օլիմպիական խաղերի պատվավոր նախագահի հետ: Վրաստանի նախագահը Տոկիոյում դիտելու է մի քանի թանգարաններ, այդ թվում ժամանակակից տեխնոլոգիաների թանգարանը, թվային թանգարանը և միրայկյանի թանգարանը:
Աշխատանքային այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին Ճապոնիայում կհանդիպի վրաց համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև վրաց մարզիկ Լևան Գորգաձե-Տոչինոշինի հետ:
Վրաստանի նախագահի Ճապոնիա կատարած աշխատանքային այցը կավարտվի հոկտեմբերի 25-ին: