Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ի մասնակից երգչուհի Լելա Վեփխվաձեին պարգևատրել է պատվո մեդալով
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 1989 թվականի ապրիլի 9-ի մասնակից կույր երգչուհի Լելա Վեփխվաձեին պարգևատրել է պատվո մեդալով։
Սալոմե Զուրաբիշվիլին Ապրիլի 9-ին նվիրված ընդունելություն է կազմակերպել Օրբելիանիների պալատում։
Նախագահը միաժամանակ հետմահու Ազգային հերոսի կոչում է շնորհել բանաստեղծ Միխա Խելաշվիլիին, ով մասնակցել է 20-րդ դարի 1920-ականներին հակասովետական դավադրությանը և եղել է «Երդվյալների ջոկատի» անդամ։