Սալոմե Զուրաբիշվիլին 10-րդ գումարման խորհրդարանին ամենամյա զեկույցը ներկայացնելու է գարնանային նստաշրջանին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 10-րդ գումարման խորհրդարանին ամենամյա զեկույցը ներկայացնելու է գարնանային նստաշրջանին:
Կանոնակարգի համաձայն, գարնանային նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրը, խորհրդարանը սովորաբար լսում է երկրի կարևորագույն հարցերի վերաբերյալ նախագահի տարեկան զեկույցը:
Օրենսդիր մարմինը նախագահի ելույթի ամսաթիվը համաձայնեցնելու է նախագահի աշխատակազմի հետ: Անցյալ տարի Սալոմե Զուրաբիշվիլին պատգամավորներին տարեկան զեկույցը ներկայացրել էր մարտի 4-ին:
Ինչ վերաբերում է նախագահի լսումների ձևաչափին, ապա կանոնակարգի համաձայն, խմբակցության նախագահները ելույթ կունենան նախագահի ելույթի ավարտից հետո: Խմբակցության նախագահի ելույթի տևողությունը չպետք է գերազանցի տասը րոպեն: Ելույթներից հետո նախագահը իրավասու է հանդես գալ եզրափակիչ ելույթով: