Սալոմե Զուրաբիշվիլին՝ Միխեիլ Սաակաշվիլիի մասին. Չեմ կարծում, որ մեկ դեպքն է որոշում մեր երկրի եվրոպական ապագան
Սալոմե Զուրաբիշվիլին՝ Միխեիլ Սաակաշվիլիի մասին. Չեմ կարծում, որ մեկ դեպքն է որոշում մեր երկրի եվրոպական ապագան

Չեմ կարծում, որ անհատական ​​դեպքը որոշում է մեր երկրի եվրոպական ապագան,- այսպես է պատասխանել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Bloomberg» գործակալության հարցին, որը վերաբերում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ներում շնորհելուն։

Ինչպես գրում է «Bloomberg»-ը, «Սալոմե Զուրաբիշվիլին, ով իրավասու է ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին, «Bloomberg»-ին տված հարցազրույցում չի խոսում իր ծրագրերի մասին», թեև չի կարծում, որ «առանձին դեպքը կորոշի մեր երկրի եվրոպական ապագան»։

Միաժամանակ Զուրաբիշվիլին լրատվամիջոցներին տված հարցազրույցում խոսել է նաեւ Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու մասին եւ ասել, որ «եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպան ռազմավարական որոշում կայացնի»։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ երկիրը չի կարող թույլ տալ հերթական ձախողումը թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցում, ինչը, ըստ նրա, Ռուսաստանին քաջություն կտա Վրաստանը համարել իր հավակնությունների «գորշ գոտի»։

«Դուք մեզ պետք է թեկնածուի կարգավիճակ տաք։ Մենք կատարյալ չենք, ես գիտեմ, որ կան հարցեր, որոնք մենք չենք կատարում, բայց կարծում եմ, չնայած ամեն ինչին, պետք է առաջ շարժվել»,- ասել է Զուրաբիշվիլին։