Սալոմե Զուրաբիշվիլիին նվիրատվություններ փոխանցողների միջև են «Քարթու» բանկի և «Քարթու խմբի» ղեկավարները
Սալոմե Զուրաբիշվիլիին նվիրատվություններ փոխանցողների միջև են «Քարթու» բանկի և «Քարթու խմբի» ղեկավարները

Նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին նվիրատվություններ փոխանցողների միջև են «Քարթու» բանկի և «Քարթու խմբի» ղեկավարները:

Պետական աուդիտի ծառայության կայք էջում հրապարակված տվյալներով, նրանց կողմից փոխանցված գումարը կազմում է 105 000 լարի:

«Քարթու» բանկի և «Քարթու խմբի» գլխավոր տնօրեն Նատո Խաինդրավան հոկտեմբերի 19-ին Զուրաբիշվիլիին փոխանցել է 30 000 լարի:

Նույն օրը բանկային փոխանցումներ են գրանցվել «Քարթու» բանկի կոմերցիոն տնօրեն Զուրաբ Գոգուայից (25000 լարի), բանկի օպերացիաների տնօրեն Դավիթ Գալուաշվիլիից (25000 լարի) և «Քարթու խմբի» գործադիր տնօրեն Գոչա Չիկվիլաձեից (25000 լարի):