Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին ներկա կլինեն վարչապետն ու կառավարության անդամները
Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին ներկա կլինեն վարչապետն ու կառավարության անդամները

Վարչապետը և կառավարության անդամները ներկա կլինեն Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի տարեկան զեկույցին։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել են կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունից։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր ելույթ է ունենալու խորհրդարանում իր տարեկան զեկույցով։

Սա Սալոմե Զուրաբիշվիլիի չորրորդ տարեկան զեկույցը կլինի նախագահի պաշտոնում։