Սալոմե Զուրաբիշվիլիի նախաձեռնությանը արձագանքել են Վիեննայում բնակվող վրացի երաժիշտները
Ավստրիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Վիեննայում բնակվող վրացի երաժիշտներն արձագանքել են Վրաստանի նախագահի, տարբեր ոլորտներում աշխատող հաջողակ վրացիներին երկրի զարգացմանն ամեն կերպ ներգրավելու նախաձեռնությանը։ Այս մասին տեղեկություն է տարածում Վրաստանի նախագահի աշխատակազմը։
Ըստ նրանց, վրացի երաժիշտներ Քեթեւան Սեփաշվիլին և Թեմո Խարշիլաձեն հազվագյուտ հրատարակության նոտաներ (հնագույն ձայնագրություններ) են ուղարկել Թբիլիսիի «Տաղանդների տասնամյակ» երաժշտական դպրոցին։
«Վրաստանի նախագահի մշակութային հարցերով խորհրդական Վլադիմիր Օնոփրիշվիլին նվերները հանձնել է Թբիլիսիի տաղանդների տասնամյակին։ Վրացի երաժիշտները նախագահի աշխատակազմ են ուղարկել ձայնասկավառակներ, որոնց վրա ձայնագրված է Գիա Ղանչելիի երաժշտությունը։ Իր հերթին, վրացական երաժշտությունը հանրահռչակելու նպատակով, նախագահի աշխատակազմը ձայնասկավառակները որպես նվեր կփոխանցի Վրաստան այցելող բարձրաստիճան հյուրերին»,- ասված է հաղորդագրությունում։