Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերին պետք է լիովին աջակցել համաձայնության հասնելու համար, ես կոչ եմ անում բոլոր կողմերին մասնակցել գործընթացին. Քելի Դեգնան
Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերին պետք է լիովին աջակցել համաձայնության հասնելու համար, ես կոչ եմ անում բոլոր կողմերին մասնակցել գործընթացին. Քելի Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հայտարարությամբ, շատ կարևոր են Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի ջանքերը՝ սկսելու ազգային համաձայնության գործընթացը։

Քելի Դեգնանը կոչ է անում բոլոր կողմերին մասնակցել գործընթացին։

«Վրաստանի համար այս դժվարին ժամանակաշրջանում, որը նշանակում է դադարեցնել հասարակության պառակտումը, հատկապես կարևոր են նախագահ Զուրաբիշվիլիի ջանքերը։ Նրա ջանքերին պետք է լիովին աջակցել՝ Վրաստանի առաջընթացի շուրջ համաձայնության գալու համար։

Սա շատ կարևոր է հատկապես այն ժամանակ, երբ կայունությունը, անվտանգությունն այդքան անհրաժեշտ է։ Կոչ եմ անում բոլոր կողմերին մասնակցել այս գործընթացին։ Որքան գիտեմ, ներգրավված են և՛ քաղաքական կուսակցությունները, և՛ տարբեր շահագրգիռ կողմեր, այդ թվում՝ քաղաքացիական հասարակությունը, վրաց ուղղափառ եկեղեցին, և բոլորը վրացական հասարակության կարևոր անդամներ են: Նրանք բոլորն էլ ձայն ունեն՝ դադարեցնելու հասարակության պառակտման գործընթացը»,- ասել է Քելի Դեգնանը։

Նա նաև նշեց, որ գործընթացը բավականին երկար ժամանակ է պահանջում, և նախագահը լավ պատրաստված է քաղաքական կուսակցությունների միջև քայլ առ քայլ կոնսենսուսի հասնելու համար։

«Կարծում եմ և բոլորս էլ գիտակցում ենք, որ այս գործընթացը մեկ-երկու օրում չի ավարտվելու։ Նախագահը նաև լավ է պատրաստվել քայլ առ քայլ կոնսենսուսի և վրաց ժողովրդի միասնության հասնելու իրենց ընդհանուր ապագայի համար», – ասել է Դեգնանը: