Սալոմե Զուրաբիշվիլիի և Մոլդովայի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց
Սալոմե Զուրաբիշվիլիի և Մոլդովայի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի միջև:

Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն շնորհավորեց Վրաստանին՝ քաղաքական ճգնաժամը հաղթահարելու կապակցությամբ և շեշտեց Վրաստանի նախագահի դերը ապրիլի 19-ի համաձայնագրում:

Կողմերը քննարկել են Մոլդովայում տիրող քաղաքական բարդ իրավիճակը: Նախագահ Զուրաբիշվիլին հույս է հայտնել, որ այս իրավիճակից դուրս գալու ուղիներ կգտնվեն, և Վրաստանը և Մոլդովան կկարողանան համատեղ աշխատել՝ հանուն եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին ընդհանուր նպատակների և նախագծերի:

Զրույցը շոշափեց նաև կովիդ-համավարակը և պատվաստումները:

Նախագահ Զուրաբիշվիլին նախագահ Սանդուին հրավիրել է Վրաստան: