Սալոմե Զուրաբիշվիլիի ամանորյա շնորհավորանքը

Իմ սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ և հպարտ, որ կանգնած եմ ձեր առջև գեղատեսիլ Օրբելիանների պալատի առջև և շնորհավորում եմ գալիք 2019 թվականը: 2018 թվականը առանձնահատուկ տարի էր ինձ համար, միևնույն ժամանակ ծանր էր և երջանիկ: Ես շնորհակալ եմ ձեզանից: Այն բանի համար, որ երկրում չլինի ատելության լեզուն պետք է մտածենք և պահպանենք օրենքը և միաժամանակ խոսքի ազատությունը: Հասարակությունը պետք է վերականգնի իր հանգստությունը և մենք պետք է վտանգի տակ չդնենք ժողովրդավարությունը:

Անցած տարին դժբախտ էր այն ընտանիքների համար, որոնք երիտասարդ երեխաները մահացել են անհասկանալի թմրանյութերից: Դա ոչ միայն այդ ընտանիքների դժբախտությունն է, այլ նաև ողջ երկրի: Մենք այլևս չունենք կորցնելու զավակներ: Գալիք սերունդը պետք է մեծանա հաջողության օրինակներով: 2018 թվականին վրաց մարզիկների հաջողությունները դրա լուսացույցն է: Մեր չեմպիոնները ապացուցեցին, որ հասարակության լիիրավ անդամները չեն, այլ դրա ընտրյալ մասը: 2018 թվականին համաշխարհային ոչնյութական մշակութային ժառանգության ցուցակ է մտցվել ևս երկու շեդեվր: Վրացական այբուբենը և վրացական ըմբշամարտը:

2018 թվականը հաջող էր նաև կրթության առումով, մենք հաջողություններ գրանցեցին ինչպես երկրի ներսում այնպես էլ երկրից դուրս: 2018 թվականը հաջող էր նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների համար, նրանք այն քաղաքացիության հետ միասին կարողացան վերականգնել նաև իրենց իսկական քաղաքացիությունը:

Գալիս է 2019 թվականը, ցանկանում եմ բոլորիդ առողջություն և երջանկություն: Շնորհավորում եմ Թբիլիսիին, Վրաստանի բոլոր քաղաքներում և գյուղերում ապրող մարդկանց և արտասահմանում բնակվող մեր համաքաղաքացիներին: Շնորհավորում եմ ոստիկաններին և զինվորականներին, ովքեր պաշտպանում են մեր անվտանգությունը և հանգիստը: Շնորհավորում եմ բռնազավթված գոտում բնակվող մարդկանց, մեր աբխազ և օս եղբայրներին և քույրերին: Թող 2019 թվականը լինի հաշտեցման տարի: