Սալոմե Զուրաբիշվիլի. Զուրաբ Ճափարիձեի գործը բացարձակապես քաղաքական է, ինչը նշան է այն բանի, որ սկսվում է ուղղակի քաղաքական հարձակում ընդդիմադիր առաջնորդների վրա
Սալոմե Զուրաբիշվիլի. Զուրաբ Ճափարիձեի գործը բացարձակապես քաղաքական է, ինչը նշան է այն բանի, որ սկսվում է ուղղակի քաղաքական հարձակում ընդդիմադիր առաջնորդների վրա

«Զուրաբ Ճափարիձեի գործը բացարձակապես քաղաքական է, ինչը նշան է, որ սկսվում է ուղիղ քաղաքական հարձակում ընդդիմադիր առաջնորդների վրա», – այս մասին հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ արձագանքելով Զուրաբ Գիրչի Ճափարիձեի կալանավորմանը։

Ինչպես նշել է Սալոմե Զուրաբիշվիլին, այս որոշումը որևէ կապ չունի արդարության հետ։

«Այսօր «Վրացական երազանքի» համար ևս մեկ խայտառակ օր էր։ Խայտառակ է այն, ինչ կազմակերպեցին՝ ոստիկանության հարձակում դատարանի վրա, գրեթե ոչ ոքի ներս չթողնելը, նիստի տեղափոխումը փոքր դահլիճ, այն ամենը, ինչ այսօր փորձեցին անել՝ այն ավարտվեց այնպիսի արդյունքով, ինչ նախապես բոլորին հայտնի էր՝ Զուրաբ Ճափարիձեն փոխանցվեց նախնական կալանքի։ Սա որևէ կապ չունի արդարադատության հետ։ Սա մաքուր քաղաքական գործ է, որը նշան է ուղիղ քաղաքական հարձակումների մեկնարկի ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ։ Մի կողմից ունենք քաղաքացիական ակտիվիստներ կամ հասարակական գործիչներ, որոնք բանտում են՝ բացարձակապես ոչ մի բանի համար, իսկ հիմա հաջորդ փուլն է՝ դա պետք է վերաբերեն նաև քաղաքական առաջնորդներին։

Քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր ոչ թե նախորդ ռեժիմի հանցագործությունները բացահայտելու համար, այլ որպեսզի դա դառնա այն միջոցը, որով հնարավոր կլինի ձերբակալել հենց այն քաղաքական առաջնորդներին, որոնց ուզում են տեսնել բանտում։ Սա խայտառակ է «Վրացական երազանքի» համար։ Սա ևս մեկ նշան է նրանց անզորության, որ այլևս չգիտեն՝ ուր և մինչև ուր տանեն իրենց ռեպրեսիաները։ Ցանկացած ռեժիմ, որը հասնում է այսպիսի վիճակի և դիմում այսպիսի ռեպրեսիաների, դատապարտված է կործանման։ Մեզ իսկապես դիմացկունություն է պետք, բայց պետք է իմանանք՝ դատավճիռը «Վրացական երազանքի» համար այսօր արդեն կայացված է», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Զուրաբ Գիրչի Ճափարիձեին որպես խափանման միջոց գրավը փոխարինվել է կալանքով։