Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրոպան ևս մեկ անգամ ցույց տվեց անսասան աջակցություն, մենք երախտապարտ ենք Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ վճռական բանաձևի համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրոպան ևս մեկ անգամ ցույց տվեց անսասան աջակցություն, մենք երախտապարտ ենք Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ վճռական բանաձևի համար

Եվրոպան հերթական անգամ անսասան աջակցություն է ցուցաբերել Վրաստանին,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնում Եվրախորհրդարանին Թամազ Գինտուրիի սպանության վերաբերյալ ընդունված բանաձեւի համար։

«Եվրոպան հերթական անգամ անսասան աջակցություն ցույց տվեց Վրաստանին։ Մենք երախտապարտ ենք Թամազ Գինթուրի սպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի ընդունած վճռական բանաձևի համար, որն ընդգծում է միջազգային հանրության դերը այն մարտահրավերների դեմ պայքարում, որոնց բախվում են Վրաստանի քաղաքացիները՝ շարունակվող ռուսական օկուպացիայի պատճառով»,- գրել է նախագահը։

Եվրախորհրդարանում ռուսական օկուպացիոն ուժերի կողմից Թամազ Գինթուրի սպանության վերաբերյալ բանաձեւ է պատրաստվել։