Սալոմե Զուրաբիշվիլի - Եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանին եվրոպական հեռանկար տալը պատմական որոշում է
Սալոմե Զուրաբիշվիլի - Եվրոպական ինտեգրման ճանապարհին Վրաստանին եվրոպական հեռանկար տալը պատմական որոշում է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ավստրիայի Հանրապետության դաշնային կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել է Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները, Ուկրաինայի ներկայիս պատերազմը և տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Օրբելիանիների պալատում կայացած հանդիպմանը նախագահը նշել է, որ Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին եվրոպական հեռանկար տալը պատմական որոշում է, որին աջակցում է Վրաստանի բնակչության մեծ մասը։ Ավստրիայի կանցլերը վճռականորեն հաստատել է Ավստրիայի հաստատակամ աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանը և եվրաինտեգրման գործընթացին։

«Հանդիպման ժամանակ նշվել է, որ Վրաստանը պետք է շարունակի ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը։ Միաժամանակ Եվրամիությունը պետք է ռազմավարական որոշում կայացնի Վրաստանի վերաբերյալ և ցույց տա Ռուսաստանի Դաշնությանը, որ Վրաստանն ունի Եվրամիության աջակցությունը։

Զրույցում անդրադարձ է կատարվել օկուպացիային, որը մնում է Վրաստանի գլխավոր մարտահրավերներից մեկը, և նշվել է, որ երկիրը չի շեղվելու իր հռչակած քաղաքականությունից, որը ենթադրում է տարածքային ամբողջականության վերականգնում միայն խաղաղ ճանապարհով։ Բացի այդ, զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մղվող պատերազմին և նշվել, որ այն մեծ մարտահրավեր է Եվրոպայի անվտանգության համար։

Ընդգծվել է նաև Վրաստանի և Ավստրիայի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության ամրապնդման կարևորությունը», – ասված է նախագահի մամուլի ծառայությունում։

Նրանց հաղորդման համաձայն՝ հանդիպման ավարտին Ավստրիայի դաշնային կանցլերը ևս մեկ անգամ հայտնել է Ավստրիայի լիակատար պատրաստակամությունը՝ աջակցելու Վրաստանին եվրաինտեգրման գործընթացում։