Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Վրաստանի գործընկերությունը մեծ շահ է բերում ոչ միայն Վրաստանի, այլև բարեկամ երկրների հանրության համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի և Վրաստանի գործընկերությունը մեծ շահ է բերում ոչ միայն Վրաստանի, այլև բարեկամ երկրների հանրության համար

Եվրախորհուրդ կատարած աշխատանքային այցի ընթացքում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին գրառում է կատարել Խորհրդարանական վեհաժողովի հյուրերի գրքում։ Տեղեկությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչակազմը։

«Որպես Վրաստանի նախագահ՝ ինձ համար մեծ պատիվ է կրկին այցելել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով՝ մեր պատմության նման կարևոր պահին։

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը և Վրաստանը համագործակցության և գործընկերության հարուստ պատմություն ունեն, ինչը մեծ օգուտ է ոչ միայն Վրաստանին, այլև բարեկամ երկրների հանրությանը, որոնք միասին աշխատում են ընդհանուր նպատակի համար։

Վրաց ժողովրդի անունից ցանկանում եմ հաջողություն մաղթել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքին, և հուսով եմ, որ մենք երկար տարիներ կշարունակենք մեր գործընկերությունը»,- ասված է գրառման մեջ։

Սալոմե Զուրաբիշվիլին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թինի Քոքսի հետ։