Սալոմե Զուրաբիշվիլի. Եվրաինտեգրման խորացմանը զուգընթաց Վրաստանը պետք է աբխազերենի զարգացումը դարձնի ընդհանուր եվրոպական մշակութային օրակարգի կարևոր թեմա
Եվրաինտեգրման խորացմանը զուգընթաց Վրաստանը պետք է աբխազերենի զարգացումը դարձնի ընդհանուր եվրոպական մշակութային օրակարգի կարևոր թեմա,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
«Այսօր, երբ աբխազերենը գտնվում է անհետացման վտանգի տակ, աբխազերենի օրը պետք է լինի մտորումների օր, առաջին հերթին մեզ՝ աբխազների և վրացիներիս համար, քանի որ առանց աբխազերենի գոյատևման, չկա աբխազների փրկություն:
Խորհրդանշական է, որ այսօր մեզ բաժանող Էնգուրի գետը շումերական լեզվով կոչվում էր իմաստության ստորգետնյա գետ։ Իմաստությունը պետք է մեզ մոտեցնի միմյանց, իմաստության բացակայությունը մեզ բերել է աղետի, և իր գոյության բազմահազարամյակում աբխազերենն առաջին անգամ կանգնել է անհետացման վտանգի առաջ։
Վրաստանը, խորացնելով իր եվրաինտեգրումը, պետք է կարողանա աբխազերենի գոյատևումն ու զարգացումը դարձնել ընդհանուր եվրոպական մշակութային օրակարգի կարևոր թեմա։
Ինչպես անցյալ տարի «ՅՈՒՆԵՍԿՕ»-ում հայտարարել էի Կովկասյան լեզուների միջազգային օրվա հաստատման հետ կապված, միայն միջազգային հանրության ներգրավմամբ է հնարավոր փրկել կովկասյան լեզուները, այդ թվում՝ աբխազերենը»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։