Սալոմե Զուրաբիշվիլի. Եթե փողոցում բռնությունը դադարել է, ո՞րն է այս գիշերվա ցույցի դաժան ցրելու նպատակը։ Երեխայի առևանգումը մորից, հաշվեհարդար կանանց նկատմամբ
Սուտ և ցինիզմ։ Եթե փողոցներում «բռնությունը դադարել է», ո՞րն է այս գիշերվա ցույցը դաժան ցրելու նպատակը։ Երեխային մորից առևանգե՞լ։ Հաշվեհարդար տեսնել կանանց նկատմամբ,- այս մասին սոցցանցում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։
Զուրաբիշվիլին արձագանքել է իրավապահների կողմից հանրահավաքի մասնակիցների ձերբակալություններին։
Բացի այդ, նա կիսվել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ ցույցերի վերաբերյալ։