Սալոմե Զուրաբիշվիլի. Ես խստորեն դատապարտում եմ Ռուսաստանի դաժանությունը Իզիումում, այս ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի
«Խստորեն դատապարտում եմ Իզիումում Ռուսաստանի կողմից իրականացված դաժանությունը, այս ռազմական հանցագործություններին պետք է իրավական պատասխան տրվի»,- այս մասին սոցցանցի թվիթերյան էջում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զիրաբիշվիլին։
«Ես խստորեն դատապարտում եմ Իզիումում Ռուսաստանի կատարած վայրագությունները։ Այս ռազմական հանցագործությունները պետք է իրավական պատասխան ստանան: Ուկրաինան չի ընկնի և խաղաղություն կլինի. #SlavaUkraini»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Իզիումի զանգվածային գերեզմանոցում հայտնաբերված մարմինների 99 տոկոսը, որոնք հետազոտվել են, բռնի մահվան նշաններ ունեն։