Սալոմե Զուրաբիշվիլի. Ես շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ձեռք բերած հաջողությունների համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ձեռք բերած հաջողությունների համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային ձևաչափի վերաբերյալ Եվրամիության դեսպանների համաձայնությանը։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ ինքը վստահ է, որ շուտով Վրաստանը կհամալրի Ուկրաինայի ու Մոլդովայի շարքերը։

«Շնորհավորում եմ Ուկրաինային և Մոլդովային Եվրամիությանն անդամակցելու ճանապարհին ձեռք բերած նվաճումների համար։ Ես անկեղծորեն շնորհավորում եմ նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և նախագահ Մայա Սանդուին այս կարևոր նվաճման կապակցությամբ։ Վստահ եմ, որ եվրոպացի վրացի ազգը շուտով կհամալրի ձեր շարքերը»,- գրել է Զուրաբիշվիլին։