Սալոմե Զուրաբիշվիլի. Ես շնորհավորում եմ Լիզ Թրասին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, շատ լավ է տեսնել մեկ այլ կին առաջնորդ, ես անհամբեր սպասում եմ միասին աշխատելու վրաց-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ամրապնդման համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Լիզ Թրասին՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվելու կապակցությամբ։

Ինչպես գրում է Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր էջում, նա անհամբերությամբ սպասում է համատեղ աշխատանքին՝ ամրապնդելու Վրաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունները։

«Շնորհավորում եմ Լիզ Թրասին՝ Միացյալ Թագավորության նոր վարչապետին։ Այս վճռորոշ պահին հիանալի է տեսնել մեկ այլ կին առաջնորդի, որն աշխատում է մեր մայրցամաքի անվտանգության և ավելի ամուր անդրատլանտյան գործընկերության համար: Ես անհամբեր սպասում եմ միասին աշխատելու Վրաստան-Մեծ Բրիտանիա հարաբերությունների ամրապնդման համար»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է ընտրվել Լիզ Թրասը։ Քվեարկության արդյունքները վերջերս հրապարակվեցին բրիտանական «Պահպանողական կուսակցության» համագումարում։