Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը, դա Ուկրաինայի միասնության և տոկունության արդյունք է
Սալոմե Զուրաբիշվիլի. Ես ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը, դա Ուկրաինայի միասնության և տոկունության արդյունք է

Ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը,- «Twitter»-ում գրում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Զուրաբիշվիլիի խոսքով՝ սա կարևոր քայլ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։

«Ես ողջունում եմ Ուկրաինայի կողմից Խերսոնի վերադարձը։ Սա Ուկրաինայի միասնության ու տոկունության արդյունքն է։ Սա կարևոր քայլ է սեփական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Վրացի ժողովուրդը ուրախ է ձեզ հետ միասին»,- գրել է Զուրաբիշվիլին։